Բաժիններ՝

«Վեկտոր»-ում հայտարարել են, որ «ԷպիՎակԿորոնա»-ն պահպանում է արդյունավետությունը «դելտա» շտամի նկատմամբ

Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնը հիմքեր չի տեսնում COVID-19-ի դեմ իր «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի՝ կորոնավիրուսի «դելտա» շտամի նկատմամբ արդյունավետության նվազման համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը։

«Այժմ մենք հետազոտություն ենք անցկացնում երկու ուղղություններով: Առաջին ուղղության շրջանակներում հետեւում ենք վիրուսի գենետիկական փոփոխականությանը, ուստի այդ թվում անցկացվում է իզոլյատների ընդգրկուն հաջորդակարգում, որոնք ստացվում են Ռուսաստանում: Ներկայում մենք տեսնում ենք, որ պահպանողական շրջաններում վիրուսի զգալի փոփոխություններ գործնականում չկան, եւ, այդպիսով, չկա նաեւ այն բանի նախադրյալը, որ մեր պատվասհանյութն ավելի վատ աշխատի»,-Նապոմնյաշչիխն ասել է ԱՏՀ-21-ի (Արեւելյան տնտեսական համաժողով) կուլուարներում:

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե նվազում է արդյոք «ԷպիՎակԿորոնա»-ի արդյունավետությունը «դելտա» շտամի նկատմամբ, հաշվի առնելով, որ, անցկացված հետազոտությունների համաձայն, «Սպուտնիկ V»-ի, ինչպես նաեւ արտասահմանյան պատվաստանյութերի արդյունավետությունը դրա նկատմամբ ավելի նվազ է, քան մյուս շտամների նկատմամբ:

Երկրորդ ուղղության շրջանակներում անցկացվում է վիրուսաբանական հետազոտությունների ամբողջական ցիկլ, հավելել է Նեպոմնյաշչիխը: «Այն բավականին տեւական է եւ ներառում է կորոնավիրուսային վարակի կենդանական մոդելների հետ աշխատանք: «Դելտա» տեսակի վիրուսաբանական հետազոտությունների ցիկլը դեռ չի ավարտվել»,-ասել է «Վեկտոր»-ի փոխղեկավարը:

ՌԴ արողջապահության նախարարության տվյալներով՝ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» տեսակի դեմ կազմել է 83,1 տոկոս այն դեպքում, երբ Pfizer ընկերության պատվաստանյութը՝ ընդամենը 42 տոկոս՝ ելնելով MayoClinic-ի հետազոտությունների արդյունքներից, որը ներկայացված է նախահրապարակումների բազայում:

«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պեպտիդային պատվաստանյութ է, որը մշակվել է «Վեկտոր» գիտական կենտրոնում՝ COVID-19-ի կանխարգելման համար. օգտագործվում է ՌԴ-ում լայնածավալ պատվաստումների համար, որն սկսվել է հունվարի 18-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս