Բաժիններ՝

ԱՄԷ-ն, Ուրուգվայը և Բանգլադեշը միացել են ԲՌՀՉՀ-ի Զարգացման նոր բանկին

ԲՌՀՉՀ-ի Զարգացման նոր բանկի (ԶՆԲ) կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել ԱՄԷ-ի, Ուրուգվայի եւ Բանգլադեշի միանալուն՝ որպես ֆինանսական ինստիտուտի նոր մասնակից երկրներ: Այդ մասին ասվում է բանկի կայքում զետեղված հայտարարության մեջ:

«ԲՌՀՉՀ-ի Զարգացման նոր բանկի կառավարիչների խորհուրդը բանկին լիազորել էհնարավոր անդամների հետ պաշտոնական բանակցություններ անցկացնել 2020 թվականի վերջին: Հաջող բանակցությունների փուլից հետո ԶՆԲ-ն հաստատել է ԱՄԷ-ի, Ուրուգվայի եւ Բանգլադեշի ընդգրկումը որպես առաջին նոր մասնակից երկրներ»,-նշված է բանկի հաղորդագրության մեջ:

ԲՌՀՉՀ-ի շրջանակներում Զարգացման նոր բանկի ստեղծման մասին քաղաքական որոշումն ընդունվել է 2013 թվականին հարավաֆրիկյան Դուրբանի գագաթնաժողովում: 2014 թվականի հաջորդ գագաթնաժողովում, որն անցկացվել է բրազիլական Ֆորտալեզա քաղաքում, համաձայնագիր է ստորագրվել բանկի մասին:

Նրա աշխատանքի պաշտոնական մեկնարկը տրվել է բանկի կառավարիչների խորհրդի պաշտոնակալության նիստում, որը 2015 թվականի հուլիսի 7-ին անցկացվել է Մոսկվայում: Այդ ինստիտուտի հիմնական խնդիրը ԲՌՀՉՀ-ի անդամ երկրների եւ զարգացող երկրների ենթակառուցվածքային նախագծերի ու կայուն զարգացման նախագծերի ֆինանսավորումն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս