Ցուցակ, որն արժե պարբերաբար նայել. 15 պարզ կանոն՝ հաջողության հասնելու համար
Այս կանոնները կօգնեն Ձեզ հասնել հաջողության և ներքին ներդաշնակության: Հիշեք դրանք, կամ պարբերաբար վերանայեք:
Ինչպես հասնել հաջողության
1. Մոռացեք՝ ինչ բան է հեռուստացույցը:
2. Մարդիկ չեն փոխվում: Երբեք մի վերադարձեք նրա մոտ, ով Ձեզ դավաճանել է:
3. Եթե Ձեր գլխում միտք է ծագել, անմիջապես գրանցեք այն: Մի օր այն պետք կգա:
4. Եթե Դուք ուշանում եք, գտեք ինչ-որ միջոց նախազգուշացնելու այդ մասին:
5. Մի ծիծաղեք ուրիշների երազանքների վրա, այլ մտածեք Ձեր երազանքների մասին:
6. Միշտ ճիշտը խոսեք և երբեք ստիպված չեք լինի հիշել ինչ-որ բան:
7. Մի բամբասեք: Այն լավ բանի չի բերում:
8. Սովորեք ընդունել Ձեր սխալները:
9. Հրաժարվեք անընդհատ բողոքելու Ձեր սովորությունից: Ոչ մեկին չեն հետաքրքրում Ձեր պրոբլեմները:
10. Առաջ գնացեք՝ չնայելով ոչ մի բանի:
11. Ծնողների հետ ավելի երկար ժամանակ անցկացրեք: Այն պահը, երբ նրանք չեն լինի, անսպասելի վրա կհասնի:
12. Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակի ժամանակ պառկեք քնելու: Երբ Ձեզ համար դժվար է, հիշեք, որ «սա էլ կանցնի»:
13. Մի փորձեք վիրավորել մարդու նվիրական ինչ-որ բան, նույնիսկ, եթե լուրջ վիճում եք: Մի օր դուք կհաշտվեք, իսկ Ձեր ասածը շատ երկար կհիշեն:
14. Օրը սկսեք ամենադժվար և տհաճ գործերն անելով: Այդ դեպքում օրվա մնացած մասը հանգիստ կլինեք:
15. Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ: Մոռացեք այդ բառերը: Այլապես իրականում կխճճվեք պարտքերի մեջ և ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական:
Պատրաստեց Անի Գաբուզյանը