
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 31-ին, ժամը 14։29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։
Ջրափրկարարները Կ․ Ն․-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ: