«Եթե նախկինում իմ փաստարկված վերլուծությունները իրականություն էին դառնում 2-3 ամիս անց, ապա այս դեպքում 15 օր անցավ»․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021-ի օգոստոսի 15-ին ասում էի, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների հետևանքով Արցախի գրավյալ տարածքներում կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումներ և սպառնալիք լինել ինչպես հայկական, այնպես էլ իրանական պետականությանը։

Շատերը կրկին համարեցին, որ ես ֆանտաստիկայի ժանրից եմ խոսում և աֆղանական ահաբեկչությունը որևէ կերպ մեզ չի հասնի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան զրկվել են աֆղանական գործոնից։

Այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում Արցախի օկուպացված տարածքներ։

Եթե նախկինում իմ փաստարկված վերլուծությունները իրականություն էին դառնում 2-3 ամիս անց, ապա այս դեպքում 15 օր անցավ։ Իրադարձությունների ընթացքն արագանում է, մենք ևս մեր գործողությունները արագացնելու կարիք ունենք, հակառակ դեպքում էլի “թղթե շերեփի” օրն ենք ընկնելու։

Պետք է տեսնել ապագան ու գործողությունները կառուցել ըստ դրա»։

Տեսանյութեր

Լրահոս