
Թուրքիան ցանկանում է Աֆղանստանում տեսնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարություն

Անկարան կցանկանար Աֆղանստանում տեսնել կառավարություն, որում ներկայացված կլինեին քաղաքական տարբեր ուժեր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Թվիթերի նրա միկրոբլոգում:
«Մենք ցանկանում ենք Աֆղանստանում տեսնել ինկլյուզիվ կառավարություն: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է տեսնել, թե ինչպիսի կառավարություն այնտեղ կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը