
Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում. ՊՆ

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։