Երեք եղբայրները հիվանդանոցից դուրս են գրել իրենց նորածին երեք քույրերին
Այսօր Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին։ Այս մասին տեղեկացանք «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»։