
Lufthansa-ի ղեկավարն ավիափոխադրումների հետ կապված իրադրության վատթարացման է սպասում ձմռանը

Deutsche Lufthansa AG-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը հայտնել է, որ ավիաընկերությունը ցուցանիշների վատթարացման է պատրաստվում առաջիկա ձմռանը՝ կորոնավիրուսով վարակումների թվի հերթական աճի եւ ավիափոխադրումների անկման ֆոնին։
«Մենք պատրաստվում ենք եւս մեկ երկար, ցուրտ ձմռան մեր ավիաընկերության համար, ինչը, անշուշտ, պայմանավորված է կորոնավիրուսային վարակի չորրորդ ալիքով»,-ասել է նա լրագրողներին:
Շպորը կարծում է, որ ավիաընկերությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, անցկացնելով վերակազմում, որը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ երկրորդ եռամսյակում ապահովել է դրական ճշտված ազատ դրամական հոսքի ստացումը:
Շպորի խոսքով՝ սեպտեմբերից Lufthansa-ի սպասարկյալներին կրկին հասանելի կլինեն թռիւչքների համար ուղղությունների 90 տոկոսը կամ 280 երթուղիները:
Ընկերությունն սպասում է, որ փոխադրման տարողությունների ծավալն ընդհանուր առմամբ ամբողջ 2021 թվականին կհասնի մինչճգնաժամային մակարդակների մոտավորապես 40 տոկոսին: Երրորդ եռամսյակում ցուցանիշը, ինչպես սպասվում է, կհասնի համավարակից առաջ եղած մակարդակի շուրջ 50 տոկոսը՝ հունիսի վերջի շուրջ 50 տոկոսի համեմատությամբ:
«Ցուցանիշների դինամիկան 2022 թվականի ընթացքում, դե իհարկե, կախված կլինի այն բանից, թե երբ կբացվեն ԱՄՆ-ը եւ Չինաստանը»,-նշել է Շպորը:
Հունիսին Lufthansa-ի ղեկավարը հույս է հայտնել, որ ավիաընկերությունը կկարողանա պետությանը վճարել մի քանի միլիարդ եվրո, որոնք ստացվել են ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի դաշնային ընտրություններից առաջ, սակայն օգոստոսի սկզբին այդ սպասումները վատթարացել են:
Lufthansa-ն 2021 թվականի երկրորդ եռամսյակում զուտ վնասը կրճատել է գրեթե կրկնակի եւ եռամսյակային հասույթն ավելացրել 70 տոկոսով:
2020 թվականին ավիափոխադրողն ստացել է ռեկորդային 6,7 միլիարդ եվրո զուտ վնաս՝ համավարակի պայմաններում ավիափոխադրումների ծավալների կտրուկ անկման պատճառով: Ընկերությունը 2019 թվականն ավարտել է 1,2 միլիարդ եվրո զուտ շահույթով:
Lufthansa-ի բաժնետոմսերն օգոստոսի 31-ի սակարկությունների ընթացքում էժանանում են 1,4 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: