Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վարորդը մահացել է
Օգոստոսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 75-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը մահացել է:
Կատարվում է քննություն։