Բաժիններ՝

ՀԱՊԿ-ն չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում։

«Դրանք բացարձակ անհիմն կասկածներ են: ՀԱՊԿ-ն բացառապես պաշտպանողական ռազմա-քաղաքական կազմակերպություն է: Այն կարող է կոլեկտիվ պաշտպանողական ուժեր կիրառել սոսկ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններում»,- ասել է Զասը՝ պատասխանելով այն հացին, թե կազմակերպությունը զորքեր կմտցնի արդյոք Աֆղանստան:

«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարնանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել է Ահմադ Մասուդը: Նրան օգնելու կոչ է արել նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իրեն հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ իրենց օգնած աֆղաններին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է տարհանել ռուսաստանցիներին, ՀԱՊԿ-ի երկրների եւ Ուկրաինայի քաղաքացիներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս