Բաժիններ՝

2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումների հետևանքով ընկերությունը կրել է խոշոր վնաս. ԱՀ ՔԿ

2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ են գործել։ Խափանվել է սերվերների գործունեությունը, բջջային կանխավճարային համակարգը շարքից դուրս է եկել։ ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ։

«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից անհայտ անձի /անձանց/ կողմից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ գործելու, սերվերների գործունեությունը դիտավորությամբ խափանելու, տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները ջնջելու, բջջային կանխավճարային համակարգը շարքից հանելու և ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, արդյունքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափի գույքային վնաս, համակարգչային ծրագրերի աշխատանքի խափանման տեսքով ծանր հետևանքներ և տեղեկությունների կորստի տեսքով զգալի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս