Բաժիններ՝

Շուրջ 30.000 մարդ է տարհանվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհի պատճառով

Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հրդեհի տարածությունը, որն սկսվել է տակավին օգոստոսի կեսերին Կալիֆոռնիայի արեւելքի Սիեռա Նեւադայի սակավաբնակ լեռնային շրջաններում, օգոստոսի 30-ին գերազանցել է 700 քառակուսի կիլոմետրը:

Կրակն սկսել է մոտենալ բնակավայրերին: Դրա հետեւանքով նահանգի իշխանությունները հարկադրված են եղել տարհանում հայտարարել Էլ Դորադոյի օկրուգում:

Հրդեհն սպառնում է նաեւ Տահո լճի շրջանի առողջարանային գոտուն, որտեղ սիրում են հանգստանալ զբոսաշրջիկները: Տարհանում է ընթանում նաեւ այդ շրջանից:

Արտակարգ ծառայությունների գնահատումներով՝ կրակը կարող է ոչնչացնել մինչեւ 20 հազար շինություն: Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը մնում է բարդ: Օգոստոսի 30-ին նահանգապետի գրանսենյակը հայտարարել էօգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը նահանգի անտառային զանգվածներ այցելության արգելքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս