Բաժիններ՝

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում:

Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Նրանք, ովքեր նախորդ օրը հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվել են ավելի թեթև ռեժիմով:

Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատել ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031