«Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները։ Նախ Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։

Երկրորդ, պահանջներից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելն է։

Միաժամանակ պետք է գիտակցել, որ հատկապես մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական քաղաքականությունը ներդաշնակեցված է և այս պետությունները հանդես են գալիս նախապես համաձայնեցված դերաբաշխմամբ։

Կարճ ասած, եթե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանային սադրանքների քաղաքականության դիրքերից, ապա այն ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ ստանում է այդ երկրի սատարումը։

Այս պարագայում խոսել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ ստացվող դրական ազդակների մասին, լրիվ անտրամաբանական է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031