
«Բուժեղբայրներից մեկը փրկեց իմ կյանքը»․ Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հուլիսի սկզբին աղիների վիրահատության էր ենթարկվել, հայտարարել է, որ այդ ժամանակ իր կյանքը փրկել է բուժեղբայրը: Այդ մասին սրբազան քահանայապետը պատմել է Cope իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:
«Բուժեղբայրներից մեկը՝ մեծ փորձով մի մարդ, փրկեց իմ կյանքը: Սա արդեն երկրորդ անգամ է, երբ իմ կյանքը փրկում է բուժեղբայրը. առաջինը եղել է 1957 թվականին»,- ասել է Հռոմի պապը՝ չմանրամասնելով, թե ինչպես է դա եղել:
Հարցին՝ «ինչպե՞ս եք այժմ Ձեզ զգում», Ֆրանցիսկոս պապը պատասխանել է. «Դեռ ողջ եմ»: