«Բարսան», «Ռեալը» և «Յուվեն» քննարկում են Սուպերլիգայի նոր ձևաչափը
«Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալն» աշխատում են Սուպերլիգայի վերաձևակերպման վրա և հույս ունեն, որ նախագիծը կյանքի կկոչվի:
Ինչպես նշում է Der Spiegel-ը, ակումբները խոստովանում են, որ թիմերը կկարողանան մտնել և դուրս գալ Սուպերլիգայից:
Սուպերլիգայում մնացած երեք ակումբները դիտարկում են մրցաշարի ձևաչափը փոխելու երկու տարբերակ:
Նախ, երեք ակումբ Սուպերլիգա 1-ից կիջնեն Սուպերլիգա 2, իսկ երկու ակումբ` Սուպերլիգա 2-ից` Սուպերլիգա 1: Մեկ այլ ակումբ կստանա «վայլդ քարտ» (հատուկ հրավեր այն ակումբի համար, որը որակավորում չունի):
Փոփոխությունների երկրորդ նախագիծը հիշեցնում է ընթացիկ Չեմպիոնների լիգան: Ազգային առաջնությունների արդյունքներով ակումբները կտեղափոխվեն Սուպերլիգա 2: Այսպիսով, ամեն տարի կփոխվի Սուպերլիգա 2-ի մասնակիցների կազմը: Այն կընդգրկի 17 ակումբ և ևս 3 թիմ, որոնք դուրս կմնան Սուպեր լիգա 1-ից:
Սուպերլիգայի ձևաչափը փոխելու շուրջ բանակցությունները շարունակվում են:
Սիրարփի Աղաբաբյան