Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում․ 8 հոգի տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan. com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

2 վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարով:

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Նյութն ամբողջությամբ՝ սկղբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս