Բաժիններ՝

Սուլշերը հայտնել է, թե երբ Ռոնալդուն կնշի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտնել է, թե երբ թիմի նորեկ Քրիշտիանու Ռոնալդուն կնշի իր նորամուտը:

Նորվեգացի մասնագետը հույս է հայտնել, որ Ռոնալդուն կմասնակցի սեպտեմբերի 11-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք «Նյուքասլ»-ի դեմ խաղին, հայտնում է BBC sport-ը:

«Ես հույս ունեմ, որ նա կմասնակցի «Նյուքասլ»-ի դեմ խաղին: Մենք աշխատում ենք, որ դա տեղի ունենա»,- ասել է Սուլշերը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ռոնալդու տրանսֆերը ձեռք բերելու մասին հայտարարեց օգոստոսի 27-ին: Պորտուգալացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»-ից: Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է եկել նաև 2003-2009 թվականներին, իսկ 2009 թվականին տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»: 2018 թվականին Ռոնալդուն տեղափոխվել էր «Յուվենթուս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս