Բաժիններ՝

Առավոտյան պայթյուններ են որոտացել Քաբուլում. CNN

Օգոստոսի 30-ի առավոտյան մի քանի պայթյունների ձայներ են լսվել Քաբուլում: Ուղիղ եթերում այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրողուհին՝ վկայակոչելով ականատեսների։

«Մի քանի ժամ շարունակ Քաբուլում պայթյուններ են լսվել»,- նշել է նա: Ըստ որում լրագրողուհին ընդգծել է, որ առայժմ որեւէ մանրամասնություններ չունի որոտած պայթյունների հանգամանքների վերաբերյալ: Օգոստոսի 29-ին ավելի վաղ ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է:

Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվել է երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվել Է մի բնակելի տուն: Սի Էն Էն հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել ինը մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս