Բաժիններ՝

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Օգոստոսի 29-ին, ժամը 14:09-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ին հարակից խոտածածկ տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս