Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ կա 2 զոհ 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  Shamshyan. com-ը , վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս