Բաժիններ՝

Հակառակորդը արգելապատնեշներ է տեղադրել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին. aravot. am

Մեղրի-Երեւան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթեւեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը։

«Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։ Ճանապարհը բաց է»,–Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։

Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ ճանապարհին ադրբեջանցիները լիովին չեն բացել ճանապարհը, քարե պանելներ են դրել, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ճանապարհի եզրային հատվածներում արգելապատնեշներ կային, որոնք չի խոչընդոտում երթեւեկությունը, անգամ բեռնատարիներինը։

Ուղեկալներում նման բաներ լինում է, որպեսզի մեքենաները իրենց արագությունը իջեցնեն»,–ասաց Արմեն Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031