«Հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ, հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ավելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է։
Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։
Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։
Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։
Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031