Ղազախստանի զորամասերից մեկում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Ղազախստանի Ժամբիլի մարզի զորամասի պահեստներում հրդեհի և հետագա զինամթերքի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Ժամբիլի մարզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Թարմացված տվյալներով ՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են ևս երեք աշխատակիցների մարմին, որոնք զոհվել են պայթյունից հետո` հետևանքների վերացման աշխատանքներ իրականացնելիս: Աշխատակիցների ինքնությունը պարզվում է», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր ինը զոհերի մասին: