«Բռնության ու «գողական» բարքերի հետագա հնարավոր աճի պատասխանատուն այս ՔՊ-ականներն են»․ Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ այն պատգամավորները, որոնք երեկ առանձնակի եռանդով էին կառուցում բռնությունից զերծ հասարակություն.
Վահագն Ալեքսանյան – 1 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին,
Վահե Ղալումյան – առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածում է Վահե Հակոբյանին,
Նարեկ Գրիգորյան – առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,
Հայկ Սարգսյան – 1 անգամ ձեռքով հարվածում է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին,
Արթուր Հովհաննիսյան – առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,
Հայկ Ցիրունյան – առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,
Կարեն Համբարձումյան – 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին,
Նարեկ Բաբայան – առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին և առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին,
Հակոբ Ասլանյան – առնվազն 1 անգամ ձեռքով հարվածում է Գեղամ Նազարյանին։
Այս անձանց՝ թվարկված հանցավոր գործողություններն ապացուցող նյութերն ուղարկել ենք դատախազություն և ՀՔԾ:
Հասարակությունում բռնության ու «գողական» բարքերի հետագա հնարավոր աճի պատասխանատուն այս ՔՊ-ականներն են՝ անվտանգության աշխատակիցներին չմիջամտելու հրահանգներ տված իրենց կազմակերպիչների հետ միասին:
Հ.Գ. Իրավապահներից նաև պահանջելու ենք պարզել, թե ինչու՞ անվտանգության աշխատակիցները Սեյրան Օհանյանի՝ շիշ նետելուց 7 վարկյան հետո արդեն մտան դահլիճ, իսկ Վահագն Ալեքսանյանի՝ ոտքով հարվածից միմիայն 54 վարկյան հետո (ընդորում, 28-րդ վարկյանին մտան, տեսան, թե ով է «վերխ» ու դուրս եկան, որ մի 25 վարկյան էլ շարունակվի)»: