Բաժիններ՝

Թբիլիսիում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

Թբիլիսիում հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետեր, որոնք տեղակայված են մարդատար ավտոբուսներում: Նախագիծը գործարկել են Վրաստանի առողջապահության նախարարությունում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Մենք որոշում ենք ընդունել սկսել երեք ավտոբուսներից եւ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կավելացնենք»,- հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Պատվաստման առաջին շարժական կետերը հայտնվել են մայրաքաղաքի Վարկետիլիի եւ Գլդանիի շրջաններում, ինչպես նաեւ Երկաթուղային հրապարակում: Քաղաքացիները կարող են տեղում անցնել ներարկման գրանցում եւ պատվաստման կուրս: Մարդկանց կսպասարկեն հանրապետական հիվանդանոցի բժիշկների բրիգադները:

Պատվաստման շարժական կետերում նախատեսված են հատուկ տարածքներ, որտեղ ներարկումից հետո բժիշկները կհետեւեն ներարկում ստացած անձանց վիճակին:

Վրաստանում զանգվածային պատվաստումն սկսվել է հուլիսի 5-ին այն բանից հետո, երբ երկիրն ստացեվ 1 միլիոն չափաբաժին չինական Sinopharm եւ Sinovac պատվաստանյութեր:

Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում անցկացվել է 1 մլն 95․069 ներարկում: Նրանցից պատվաստման մեկ չափաբաժինն ստացել է 749․754 մարդ. դա բնակչության 26,3 տոկոսն է, լրիվ երկու չափաբաժինը՝ 345․315 մարդ. դա բնակչության 12,1 տոկոսն է:

Վերջին 24 ժամում երկրում գրանցված կորոնավիրուսի 4031 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել է 1639 փաստ, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Մնացած դեպքերի քովիդ-աշխարհագրությունը հետեւյալ տեսքն ունի. Աջարիայում՝ 449, Իմերեթում՝ 493, Քվեմո Քարթլիում՝ 247, Շիդա Քարթլիում՝ 222, Գուրիում՝ 127, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 294, Կախեթում՝ 343, Մցխեթ-Մթիանեթում՝ 83, Սամցխե-Ջավախքում՝ 100, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 34:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 42․744 թեստ, 25․358-ը՝ հակագենի, 17․386-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 2676 նոր դեպք:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 536․202 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 4585 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր հիվանդությունը հաղթահարել է 473․502 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 73, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 7101 հիվանդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս