
«Այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ, արվեստ»

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս ասել եմ, նորից կասեմ. այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ,արվեստ…
Հեղինակազրկում են բոլոր պետական ինստիտուտները: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ և ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի մերկապարանոց ինչ ասես ասել ՀՀ նախագահներին: Ըստ նրանց, ստացվում է՝ մենք վերջի 30 տարին պատմություն չենք ունեցել:
Ինչքան կարելի է չսիրել պետությունը և այնքան սիրել իշխանությունը, որ այսպես ամեն ինչ քանդես, խայտառակես:
Թշնամուն էլ գործ չեք թողել անելու, նրանք ուղղակի կարող են մեր պետական պաշտոնյաներին ցիտել:
Չգիտեմ՝ ոնց եք էս ամենի տակից դուրս գալու: Հուսամ՝ շատ քիչ մնաց…»։