Քաբուլը կարող է թալիբների և «Իսլամական պետության» մարտի դաշտ դառնալ․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
Քաբուլը կարող է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ, որն իր վերահսկողության տակ է առել Աֆղանստանը: Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները:
Նրա կարծիքով՝ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական գործողություններն առայժմ էպիզոդիկ բնույթ են կրում: «Մոտ ժամանակներս Քաբուլը կարող է մարտի դաշտ դառնալ ԻՊ-ի եւ թալիբների միջեւ»,- ասել է դիվանագետը:
Ըստ որում նա նշել է, որ «ներկայիս փուլում թալիբներն ի վիճակի չեն կանգնեցնելու ԻՊ-ին» կառավարման որեւիցե կառուցվածքի բացակայության պատճառով: «Թալիբները ցանկանում են վերականգնել այն, բայց ժամանակ կպահանջվի: Եվ հետո նրանք լիակատար եւ բացարձակ վերահսկողություն չունեն տարածքի նկատմամբ, ինչպես նաեւ բավականաչափ թվով մարդիկ»,- նշել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: