Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացումը բավարար է:
«Հոսպիտալացումն անհրաժեշտ էր հանգամանալից կլինիկական հետազոտության համար»,- նշել է գործակալության զրուցակիցը:
«Սան Ռաֆայելե» հիվանդանոցում Բեռլուսկոնին գտնվում է օգոստոսի 26-ից: Ինչպես նշել է ANSA գործակալությունը, նախկին վարչապետը կանցնի հերթական հետազոտությունը գրեթե մեկ տարի առաջ COVID-19-ով հիվանդանալուց հետո: Բեռլուսկոնիի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ զգուշությունից ելնելով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Նա հիվանդությունը համարել է «դժոխային»:
Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել:
Նա վերջին ամիսների ընթացքում արդեն մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում: Սեպտեմբերի 29-ին կլրանա Բեռլուսկոնիի 85-ամյակը: