Բաժիններ՝

Տարհանվել է Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Մենք մեր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել ենք այն վայրը, որտեղ մեր զինվորականները տեղակայված են օդանավակայանի տարածքում: Այնտեղ «Թալիբանի» ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել 3,5 ժամ տևողությամբ բանակցություններ: Անհրաժեշտության դեպքում այդ շփումները կշարունակվեն»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031