Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ակտիվացրել են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ակտիվացրել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

«Նրանք համաձայնել են հակաահաբեկչական սերտ համագործակցությունը շարունակելու կարեւորության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ քննարկել են Աֆղանստանի ապագային միջազգային մասնակցության հարցերը:

Պետդեպարտամենը նշել է, որ զրույցը կայացել է «Քաբուլում իրականացված զարհուրելի ահաբեկչական գրոհից հետո»:

Օգոստոսի 26-ին Քաբուլում երկու մահապարտ ահաբեկիչներ «Էբի» օդանավակայանի դարպասների եւ «Բերոն» հյուրանոցի մերձակայքում գործի են դրել պայթուցիչ սարքեր, իսկ հետո կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող: Վերքեր է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական:

Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճշտել է, որ ահաբեկչությունը կազմակերպել է ԻՊ-ի բջիջը, որը գործում է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում:

Բայդենը հավաստիացրել է, որ ահաբեկչության համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն: ԱՄՆ-ի նախագահը Պենտագոնին հանձնարարել է Քաբուլում պայթյուններ կազմակերպված ահաբեկիչներին պատասխան հարված տալու պլան մշակել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս