«Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։ Ճանաչո՞ւմ ու դատապարտո՞ւմ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։ Հրաժարվո՞ւմ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։ Պահանջո՞ւմ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճանաչո՞ւմ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։

Իհարկե ՝ ոչ։

Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։

Մեզ հասնում է, մենք որպես հասարակություն արժանի չենք Հայաստանին։

Ծնկի գալ թշնամու առաջ ու Հայաստանը նման «դրական ազդակներով» դարձնել «թուրքական վիլայեթ»։

Սա է «մուրճով» ռեժիմի արդյունքը»։

Տեսանյութեր

Լրահոս