Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող տղամարդը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան

Ոստիկանության ՔՈԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳ վարչության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՌԴ տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և օգոստոսի 26-ին ՔՈԳ վարչության ծառայողների կողմից Հայաստան է տեղափոխվել Անդրանիկ Զ.-ն, որը 2020 թ. մայիսի 27-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 3-րդ մասի 5-րդ կետի, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս