Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Օգոստոսի 26-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի, Ամասիայի բաժինների ծառայողների և ոստիկանության Շիրակի մարզային վարչության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Շաղիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել Արմեն Ա.-ն, որը օգոստոսի 24-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: