Բաժիններ՝

Սպիտակ տունը համախմբվելու կոչ է արել

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ամերիկացիներին կոչ է արել համախմբվելու ահաբեկչության դեմ պայքարում ի պատասխան երկրի նախագահ դեմոկրատ Ջո Բայդենին պաշտոնաթող անելու կամ նրան իմփիչմենթ հայտարարելու՝ Հանրապետական կուսակցության մի շաք ներկայացուցիչների պահանջի՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործության պատճառով: Օգոստսի 26-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում Փսակիին խնդրել են մեկնաբանել ընդդիմության կոչերը:

«Այսօր ԱՄՆ-ի զինծառայողներ են (…) զոհվել ահաբեկիչների ձեռքով: Այսօր ժամանակը չէ քաղաքականության համար, եւ մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ամերիկացի մասնակից կլինի մեր այն հանձնառությանը, որ գտնենք այդ ահաբեկինչերին, որտեղ էլ որ նրանք լինեն, մարտ մղենք նրանց դեմ եւ սպանենք նրանց (…)»,- պատասխանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ ազդեցիկ հանրապետականներ, այդ թվում օրենսդիրներ, Բայդենի պաշտոնաթողության կամ իմփիչմենթի կոչ են արել՝ նրա վրա բարդելով պատասխանատվությունն Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչական գործողություն թույլ տալու համար:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայողներ: Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել է տեղի ունեցածը եւ խոստացել է պատասխանատվության ենթակել մեղավորներին:

Ապրիլի 14-ին Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին: Դրանից հետո «Թալիբան» շարժումն ընդգրկուն գործողություն է ծավալել երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել Է երկիրը:

Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհն իրեն հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնակատար եւ զինված դիմադրության կոչ է արել, որը գլխավորել է հայտնի դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի (1953–2001) որդին Փանջշերի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս