Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը կոչ է արել՝ նոր ահաբեկչությունների պատրաստվել Քաբուլում

ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենք Մաքքենզին հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորական ղեկավարությունը պատրաստ վիճակում է գտնվում «Իսլամական պետության» կողմից Քաբուլում նոր գրոհներին:

«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք պատրաստ լինելու համար»,-նա լրագրողներին ասել է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը օդանավակայանը հսկող թալիբներին հաղորդակից է դարձրել ԻՊ-ի՝ ահաբեկչությունների նախապատրաստվելու մասին հետախուզական տեղեկատվությանը, եւ ինքը կարծում է, որ «մի քանի գրոհներ խափանվել են նրանց (թալիբների) կողմից»:

Օդանավակայանում իրականացված ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն: Զինյալները մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի թիրախները համարել են «ամերիկյան բանակի թարգմանիչներին եւ աշխատակիցներին»՝ այն աֆղանցիներին, որոնք աշխատել են ԱՄՆ-ում:

Աֆղանստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ օդանավակայանի շրջանում պայթյունների հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, հազար հոգուց ավելին վերքեր են ստացել: Պենտագոնը հաստատել է իր 13 զինվորականի զոհվելու եւ 18-ի վիրավորվելու մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը:

Թալիբների ներկայացուցիչը հայտնել է, որ ահաբեկչությունների հետեւանքով սպանվել է խմբավորման առնվազն 28 անդամ:

«Մենք օդանավակայանում պայթյունի ժամանակ ավելի շատ մարդ ենք կորցրել, քան ամերիկացիները»,-ասել է նա, հավելելով, որ թալիբները «պատասխանատվություն չեն կրում տարհանման քաոսային պլանի համար, որը նախապատրաստվել է օտարերկրյա պետությունների կողմից»: Քաբուլի օդանավակայանի մերձակայքում ահաբեկչությունների կազմակերպիչներին չի հաջողվի խափանել Աֆղանստանի մայրաքաղաքից անձնակազմի տարհանումն ավարտելու ամերիկյան զինված ուժերի պլանները, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ հանդես գալով Սպիտակ տանը, հաղորդել է Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս