Քաբուլում զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 52 հոգի, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ
Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Afghanistan Times-ը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչն էլ, ըստ TOLOnews-ի, հաղորդել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 52 մարդ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժել են ՄԱԿ-ի աշխատակիցներ: