«Հայաստանի գահը զավթած թուրքամետ իշխանությունը Հայաստանը ոչ թե 1988 թ. է հետ շպրտել, այլ 1918-1920 թթ. Վախճաններդ կորուստ է լինելու». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղը շրջափակման մեջ է՝ զրկված հացից և բուժօգնությունից։ Պատճառն այն է, որ գյուղն աշխարհին կապող միակ ճանապարհը Գորիս-Կապանն է, որը Մարզայի հատվածում հանձնվել է թշնամուն։

Ես հիշեցնեմ, որ Երիցաթումբ գյուղը վերջին անգամ պատերազմական վիճակում ու ռազմաճակատային եղել էր 1920 թ., երբ Դրոն ու Նժդեհը Զանգեզուրն ազատում էին թուրքերից մինչև Ղուբաթլու։

Այնպես որ Հայաստանի գահը զավթած դրածո թուրքամետ իշխանությունը Հայաստանը ոչ թե 1988 թ. է հետ շպրտել, այլ 1918-1920 թթ.։

Վախճաններդ կորուստ է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս