
Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական հարձակում է եղել. զոհվել է 13 մարդ

Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: Օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է: Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:
Sky News Arabia հեռուստաալիքը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղեկությունը «Ռոյթերս»-ի հետ զրույցում հաստատել են նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:
Politico թերթի տեղեկություններով՝ Քաբուլի ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում: