Բաժիններ՝

Ավտովթար Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Օգոստոսի 26-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ծ․) հարվածել է մայթեզրին կայանած «Nissan X-Terra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Լ․ Գ․)։

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս