![](/banners/BeFunky-design.jpg)
Ուրուգվայը պատրաստվում է Թուրքիայում դեսպանատուն բացել
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/aaaa.jpg)
Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել են Թուրքիա-Ուրուգվայ հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատուն բացելու գրավոր դիմում է ստացել։ Ըստ Չավուշօղլուի՝ իրենք պատրաստվում են դեսպանատուն բացելու թույլտվությունը ստորագրել և հանձնել գործընկերոջը:
Հայտնի է դարձել, որ կողմերը Թուրքիա-Ուրուգվայ հարաբերությունների զարգացնելու նպատակադրմամբ երկու պայմանագիր են կնքել:
Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: