Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4128-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4128-ով: Մահացել է 79 մարդ:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 532․171 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 5611 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 468․917 հիվանդ, մահացել է 7028-ը:
Մեկ օրում արվել է 43․653 թեստ, այդ թվում 26․534-ը՝ հակագենի եւ 17․119-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 9,46 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,77 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,51 տոկոս:
Ընդամենը Վրաստանում պատվաստումներ է ստացել 1 մլն 65․848 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 26․700 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 129 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7357, քովիդ-հյուրանոցներում՝ 3348 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: