Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը
Եվրամիությունը լիովին ավարտել է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի ներկայացուչության անձնակազմին, այն լիովին դուրս է բերվել Քաբուլից, բացառությամբ շատ փոքր խմբի, որն ապահովում է տարհանումը: Մենք նաեւ դուրս ենք տարել 400 հոգու տեղական անձնակազմից (Աֆղանստանի քաղաքացիների), ներառյալ նրանց ընտանիքների անդամները»,- հայտարարել է նա:
Ստանոն ոչ մի կարգի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել Քաբուլում մնացած՝ Եվրամիության դիվանագետների մասին:
«Նրանք այնտեղ կգտնվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, քանի դեռ կշարունակվի տարհանումը: Նրանք աշխատում են ոչ բարեկամական իրադրության մեջ, ուստ մենք այլեւս ոչ մի կարգի տեղեկատվություն չենք հրապարակում այդ խմբի մասին»,- ասել է Ստանոն:
«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարանանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո:
Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել է Ահմադ Մասուդը:
Նրան պաշտպանելու կոչ է արել փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իեն հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ օգնած աֆղաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: