«Ալաշերտ»-«Գլազգո Ռեյնջերս»․ հնարավորություն կա
Այսօր Երևանի ժամանակով 19։00-ին կմեկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Ալաշկերտ»-«Գլազգո Ռեյնջերս» հանդիպումը։ Առաջին խաղում հայկական թիմը պարտվել է 0։1 հաշվով, այնպես որ, այսօր խաղ վերադառնալու հնարավորություն կա։ Հաղթելու դեպքում պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Պարտվելու դեպքում ևս «Ալաշկերտը» պատմական նվաճման կհասնի, քանի որ արդեն իսկ ապահովել է իր տեղը կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
«Ալաշկերտ»
Անցած մրցաշրջանում «Ալաշկերտը» չորրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նոր մրցաշրջանի երեք տուրերից հետո թիմը փնտրում է իր խաղը և մինչ այժմ դեռ չի կարողացել հաղթել: Տանտերերն ընդամենը մեկ ոչ-ոքի ունեն «Սևանի» հետ:
Չեմպիոնների լիգայի առաջին փուլում դեղին-սևերը վիճակահանությունից դուրս թողեցին «Կոննախ Քուեյին», սակայն երկրորդ փուլում պարտվեցին «Շերիֆին»: Եվրոպա լիգայի որակավորման կիսաեզրափակիչում հայկական թիմը միայն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կայրաթին»:
«Ռեյնջերս»
Նախորդ մրցաշրջանում «Ռեյնջերսը» հսկայական տարբերությամբ հաղթեց Շոտլանդիայի առաջնությունում՝ 25 միավորով գերազանցելով մոտակա մրցակցին: Ընթացիկ մրցաշրջանի երեք տուրերից հետո թիմը երկու հաղթանակ տարավ և վեց միավորով դեռ հինգերորդ հորիզոնականում է:
Չեմպիոնների լիգայում Ջերարդի սաները ֆիասկո կրեցին առաջին տուրում՝ 2-4 հաշվով պարտվելով «Մալմյոյին»: Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում շոտլանդացիները նվազագույն հաշվով գերազանցեցին այսօրվա մրցակցին, սակայն այսօրվա խաղին մոտենում են կորուստներով։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ թիմի մի քանի ֆուտբոլիստներ, ինչպես նաև՝ մարզիչ Սթիվեն Ջերարդը չեն ժամանել Հայաստան։
Առաջին խաղում հայկական ակումբը չկարողացավ գոլային պահեր ստեղծել, սակայն համառ պաշտպանվեց և մեկ գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Այսօր, պաշտպանվելուց բացի, պետք է փորձել պահեր ստեղծել, օգտագործել հարձակվողական ներուժը և ճեղքել բավականին ուժեղ մրցակցի պաշտպանությունը։
Սիրարփի Աղաբաբյան