Բաժիններ՝

40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության համար

Հուլիսի 20-ի երեկոյան բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Աճառյան փողոցի մի բնակիչ հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռն ու գողացել ոսկյա զարդեր:

Դեպքի վայր էր մեկնել Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, նաև` բաժնի աշխատակիցներ: Կատարվել էր տեղազննություն, ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Ի վերջո, պարզվել էր, որ գողությունը կարող է կատարած լինի մայրաքաղաքի Ռուսթավելու փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Սակայն նրան հայտնաբերել չէր հաջողվել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդուն առաջադրվել էր մեղադրանք և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը` կալանք:

Դեպքից չորս օր անց Ավանի բաժանմունքի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին Ռուսաթավելու փողոցում և բերման ենթարկեցին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031