Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է Աֆղանստանին օգնել խաղաղ վերականգնման գործում. առևտրի նախարարություն

Չինաստանը պատրաստ է միջազգային հանրակցության հետ միասին աշխատել խաղաղ վերականգնմանը, կենսապայմանների բարելավմանը եւ Աֆղանստանի ինքնուրույն զարգացման հնարավորություններին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

«Չինաստանը պատրաստ է միջազգային հանրակցության հետ միասին աշխատել Աֆղանստանի խաղաղ վերականգնմանը եւ կենսապայմանների բարելավմանն ու մարդկանց բարեկեցությանը, ինչպես նաեւ (երկրի) անկախ զարգացման հնարավորությունների մեծացմանն աջակցելու համար»,- հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը՝ հանդես գալով օգոստոսի 26-ին կայացած ճեպազրույցում:

Նա նաեւ հայտնել է, որ, 2020 թվականի արդյունքներով, Չինաստանի եւ Աֆղանստանի ապրանքաշրջանառությունը հասել է 550 միլիոն դոլարի, 2021 թվականի առաջին կիսամյակին երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 44 տոկոսով եւ կազմել 310 միլիոն յուան:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը՝ երկրի ամենափոքր տարածաշրջաններից մեկը ինչպես տարածքով, այնպես էլ բնակչությամբ:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Երեք օր անց նա տեսաուղերձով հանդեսէ եկել Արաբական Միացյալ Էմիրություններից, որի ժամանակ խոստացել է առաջիկայում վերադառնալ հայրենիք: Փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել է, որ այժմ, Սահմանադրության համաձայն, ինքը կդառնա պետության ղեկավար եւ զինված դիմակայության կոչ է արել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս