Բաժիններ՝

«Թալիբանը» և Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա

«Թալիբան» արմատական շարժումը եւ Հյուսիսային դաշինքը (Աֆղանստանի փրկության միացյալ ճակատը) համաձայնության են եկել ձեռնպահ մնալու ռազմական գործողություններից եւ հարձակումներ չկատարելու միմյանց վրա: Օգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նշվում է, որ կողմերը ձեռք բերված համաձայնությունների մասին օրվա ընթացքում կհայտարարեն մամուլի ասուլիսում: Աղբյուրների տվյալներով՝ «Թալիբանի» եւ Հյուսիսային դաշինքի պատվիրակությունների միջեւ հանդիպումները տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում Աֆղանստանի Փարվանի նահանգի Չարիքարում:

Սպասվում է, որ Հյուսիսային դաշինքի հետ «Թալիբանի» համաձայնությունը կարող է կանխել նրանց կողմնակիցների ընդհարումները Փանջշերի նահանգում, որը մնացել է թալիբների վերահսկողության ներքո չգտնվող՝ Աֆղանստանի միակ տարածաշրջանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031