![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան համատեղ զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսում
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/1061695.jpg)
Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի ռազմածվային ուժերի նավերն օգոստոսի 26-ին սկսել են «Մալաբար» բազմակողմանի զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ երկրի կառավարության լրատվական կայքում:
«Հնդկաստանի ռազմածովային ուժերն օգոստոսի 26-ից մինչեւ 29-ը «Մալաբար-2021» զինավարժանքների ծովային փուլին մասնակցում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի, Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի եւ Ավստրալիայի թագավորական ռազմածովային նավատորմի հետ: (…) Այս տարի մենք անցկացնում ենք «Մալաբարի» 25-րդ զորավարժությունները, դրանք ԱՄՆ-ի ռազմածովայինուժերը կազմակերպում են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Մալաբար» զորավարժություններն անցկացվել են 1992 թվականից Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ: 2015 թվականին դրանց մշտական հիման վրա միացել է Ճապոնիան: 2007 թվականին Ավստրալիայի ռազմածովային ուժերի նավերը զորավարժություններին մասնակցել են մեկական հիման վրա, այժմ Ավստրալիան դարձել է մշտական մասնակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: