Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա
Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը: Այդ մասին հաղորդել է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես գրում է հրատարակությունը, Ֆրանսիայի 28-ամյա երկու քաղաքացի արձանի ներսում են մնացել այն փակելուց հետո եւ դրա վրա բարձրացել օգոստոսի 23-ի վաղ առավոտյան: Այդ մարդիկ օգտագործել են աստիճաններ, որոնք գտնվում են արձանի մեջ եւ օգտագործվում են վերանորոգման աշխատանքների անցկացման համար. դրանցով կարելի է բարձրանալ մինչեւ մոնումենտի ձեռքերն ու գլուխը: Կարգազանցներին նկատել է պահակը, ինչից հետո նրանց ձերբակալել են, բայց 10 հազար ռեալ (մոտավորապես 1918 դոլար) գրավի դիմաց ազատ են արձակել:
Ինչպես հաղորդվում է, ոստիկանությունը բռնագրավել է բոլոր այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք արվել են արձանից: Մոնումենտի կառուցումն ավարտվել է 1931 թվականին, արձանի բարձրությունը, պատվանդանի հետ միասին, հաշվում է 38 մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: